Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Նախագիծը երկար կյանք կունենա»

«Նախագիծը երկար կյանք կունենա»
14.03.2017 | 10:55

Մշակութային ալիքի մրցույթի հայտագրումը սկսվել է: Հայտերի ընդունման վերջնաժամկետը ապրիլի 4-ն է: Արվեստի տարբեր բնագավառներն ընդգրկող մրցույթի մտահղացումը «A21TV» մշակութային հեռուստաընկերությանն է: Մասնակցում են 14-35 տարիքային սահմանում գտնվող անհատներն ու ստեղծագործական խմբերը: Նպատակն է Հայաստանում ձևավորել «մշակութային հեռուստաընկերություն» հասկացությունը և համակարգված ներդրումներով աջակցել երկրում արվեստի ոլորտի զարգացմանը: Այս տարի մրցույթը կրում է «Հարթելով ուղիներ» խորագիրը: Այն անցկացվելու է կինոարվեստի, կերպարվեստի, երգարվեստի, հագուստի մոդելավորման անվանակարգերում:

«A21TV» մշակութային հեռուստաընկերության տնօրեն Արթուր Հակոբյանի տեղեկացմամբ` այս տարի ավելացել է նաև պարարվեստը: Նրա խոսքով` մրցույթն աննախադեպ է, կան տարատեսակ մշակութային փառատոներ, բայց մշակութային ամենամյա հեռարձակվող նման մրցույթ չկա: Նա վստահ է, որ մշակութային հեռուստաալիքի այս նախագիծը երկար կյանք կունենա: Հանձնախմբի կազմում են ԵԹԿՊԻ-ի թատրոնի ֆակուլտետի դեկան Աննա Հեքեքյանը, վաստակավոր արտիստ Տիգրան Ներսիսյանը, երգահան Արմեն Մովսիսյանը, դիզայներ Միքայել Շարաֆյանը, քյամանահար, երգահան Մխիթար Քեթցյանը և այլք:

Հաղթող մասնակիցներին տրամադրելու են «Մշակութային ալիք»-ի բոլոր հարթակները` ԱՄՆ-ի, ՌԴ-ի, Հայաստանի հեռուստաընկերությունները և, իհարկե, ռադիոն: Իսկ հաջորդ տարի բոլոր մասնակիցները վեբ-կայքեր նվեր կստանան` ներկայացնելու համար իրենց աշխատանքները:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1645

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ